Դե ինչ, ինչպես արդեն տեղյակ եք, այսօր տեղի ունեցավ իմ և Մարիամ Այվազյանի կողմից հեղինակած «Մեդիա իրավունք» գրքի շնորհանդեսը:

Սա տաս և ավելի տարիների ուսումնասիրությունների ու կատարած ահռելի աշխատանքի արդյունք է: Այսօր արդեն ասել եմ, գուցե հավակնոտ կամ անհամեստ հնչի, բայց սա սովորական կամ հերթական դասագիրք չէ: Այն միայն Հայաստանի մասին չէ, այս աշխատանքի մեջ պարփակված են ոլորտի ամենարդիական հարցերի մասին ամենանոր կարգավորումները, մոտեցումները, ՄԻԵԴ նախադեպային, ու այլ երկրների դատարանների պրակտիկան: Կարծում եմ` այն անհրաժեշտ է լինելու լրագորողներին, մեդիա դաշտի ներկայացուցիչներին, իրավաբաններին, փաստաբաններին, դատավորներին, իրավապահ համակարգի ներկայացուցիչներին եւ այլ անձանց:

Այս աշխատանքը այս տիրույթում ավելի իրազեկ լինելուն ուղղված մի քանի քայլ առաջ է:
Սա էր պատճառը, որ որոշեցինք գրքի շնորհանդես կազմակերպել` պահպանելով հակահամաճարակային կանոնները:

Հրավիրվածները խիստ սահմանափակ էին` հաշվի առնելով թեմատիկան և սահմանափակումները, թեև լուսաբանումը լայնամասշտաբ էր:

Շնորհակալ եմ բոլորին ներկա գտնվելու համար, իրոք կցանկանայի ավելի շատ մարդ հրավիրել, բայց ունենք այն ինչ ունենք: Նշեմ, որ շնորհանդեսը կազմակերպվել էր, բնակելի հատվածից դուրս գտնվող բացօթյա համապատասխան տարածքում:
Հ.Գ. Մեդիա իրավունքով հետաքրքրվող բոլոր անձանց նշեմ, որ վաղն առավոտյան դրական լուր ունեմ հայտնելու: Խնդրում եմ հետևել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել