Ըստ ԿԳՄՍ նախարար նշանակված սորոսական Արայիկ Հարությունյանի, որն իր պաշտոնավարման առաջին քայլերը կատարելիս հայտնի դարձավ իրենց «հեղափոխության» ակտիվ մասնակից Գարիկի՝ ԼԳԲՏ համայնքում հայտնի Կարաբինայի հետ ունեցած հանդիպումով, կրթական ողջ համակարգի ձևախեղմամբ, իրեն իրավունք է վերապահում հայտարարել, որ միայն վերջին երկու տարվա ընթացքում է հաստատվել ամենաազգային իշխանությունն ու կառավարությունը, որը հարգում է իր ավանդույթներն, իր պատմությունը և այդ ազգային հիմքի վրա երեխաների համար ձևավորում նոր ապագա, ձևավորում այնպիսի քաղաքացի, որն անպայման ասելիք ունենա ապագայում:
Հետաքրքիր է, ո՞րն է ավանդականը, ազգայինը, հարգանքը պատմության, լեզվի և հայ գրականության նկատմամբ...
Պատմության, հայ գրականության, եկեղեցու պատմության կամայական վերաձևումնե՞րը, Լանզարոտեի կոնվենցիայի հաստատու՞մը, Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու ուղղությամբ տարվող աշխատանքնե՞րը, միասեռականության և սեռական դաստիարակության համատարած քարոզն ու կասկածելի դասագրքե՞րը, կրթական նոր չափորոշիչնե՞րը, սեռափոխվածներին հովանավորելն ու հատկացրած դրամաշնորհնե՞րը:
Եվ զարմանալին այն է, որ ով նրանց հետ համաձայն չէ, ապա նրանց համար նա «խավարամիտների բանակից» է և իշխանությունների դեմ պայքարող:
Հավանաբար Կարաբինան էլ է՞ր «ավանդական, ազգային արժեքների կրող», որն Արայիկ Հարությունյանի ջերմ ընդունելությանն արժանացավ և բավարարված հրաժեշտ տվեց...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել