Ադրբեջանից քրեական հեղինակությունը Նադիր Սալիֆովը (Լոթու Ղուլի) օգոստոսի 19-ի գիշերը սպանվել է Թուրքիայի Անթալիա քաղաքի Սերիք շրջանի հյուրանոցներից մեկի ռեստորանում։ Նրան կրակել են գլխից։
Նրան սպանելու մեջ կասկածվում են նրա թիկնապահը և վարորդը։ Թիկնապահ Ամիր Համիդլիին և վարորդ Խայան Զեյրալովին ոստիկանությունը բռնել է Անթալիա-Դենիզլի ճանապարհին։
Նշեմ , որ Նադիր Սալիֆովը պատվիրել էր մեկ այլ քրեական հեղինակություն՝ Ռովշան Ջանիևի (Լենքորնասկի) սպանությունը, որը տեղի ունեցավ 2016թ․-ի օգոստոսի 18-ին։ Իսկ Ռովշան էլ համարվում էր մեկ այլ քրեական հեղինակության՝ Դեդ Հասանի, սպանության պատվիրատուն։
Նադիր Սալիֆովի դեմ 2016թ․-ից հետո Ռովշանի եղբայրները երկու անգամ կազմակերպվել են մահափորձ, որը կանխվել է ոստիկանության կողմից։
Նադիր Սալիֆովը վերահսկում էր ԱՊՀ տարածքի , մասնավորապես ՌԴ-ի , Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և այլն, միրգ-բանջարեղենի շուկաները։
Խոսվում է նաև, որ հենց նրա ցուցումով էր տեղի ունեցել տավուշյան մարտերի ժամանակ հայկական ծիրանի ցուցադրաբար տրորելը և հայկական պետհամարանիշներով բեռնատարների արգելքը դեպի միրգ-բանջարեղենի շուկաներ։
Առաջին նկարում ձախից նրա թիկնապահն է, նկարն արվել է սպանությունից մի քանի րոպե առաջ, երբ գնացել են հյուրանոցի ռեստորան ընթրելու, իսկ աջից՝ վարորդն է։ Երկրորդ նկարում սպանված քրեական հեղինակությունն է։

Image may contain: 1 person, indoorImage may contain: 2 people, people standing and outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել