Իմ տեղեկություններով երեկ երեկոյան` 7-10 -ի սահմաններում, Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանում երեք ժամանոց հանդիպում է անցկացրել իրենցքայլական ավագանիների հետ: Հանդիպման պատճառը եղել է մոտ մեկ շաբաթ առաջ իրենցքայլական խմբակցության ղեկավարի և հանձնաժողովների նախագահների` ավագանու անդամությունից հրաժարվելու Նիկոլին ուղղված դիմումները և փոխքաղաքապետի թեկնածուի հաստատման խնդիրները: Մինչ այդ Հայկը արդեն փորձել է ներկայացնել փոխքաղաքապետի իր թեկնածուին և հանդիպել ավագանու կոշտ դիմադրությանը, որից հետո վազել է Նիկոլի մոտ և լաց ու կոծ կապել: Նիկոլն էլ Ավինյանին է ուղարկել, որպեսզի հարթի Հայկի և ավագանու միջև մշտական կոնֆլիկտը և հնարավոր լինի ավագանու հաստատմանը ներկայացնելու փոխքաղաքապետի թեկնածուին:
Առայժմ այսքանը, մնացածը ` հետո:
Հ.Գ. թռած քաղաքապետի նախընտրական խոտումների կատարման կամ ավելի ճիշտ` չկատարման, մասով «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ անունից հարցումներ եմ ուղարկել քաղաքապետարան և դեռ պատասխանները չեմ ստացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել