Պետական պարտքը վերջին 7 ամիսների ընթացքում ավելացել է 618 մլն դոլարով՝ մոտենալով 8 մլրդ դոլարին: Երկու-երեք տարի առաջ Նիկոլ անունով մի պատգամավոր կար, որ քննադատում էր այն ժամանակվա իշխանություններին արտաքին պարտքն ավելացնելու համար, իսկ հիմա ինքն է իշխանություն ու ավելի շատ է պարտքն ավելացնում: Ի դեպ, գույքահարկի մի քանի անգամ թանկացումն էլ թելադրված էր վարկատուների կողմից, որ կարողանանք փակել նոր վերցված վարկերը:
Ոչինչ, 《կարևորը》 քայլառաստ պաշտոնյաների պարգևավճարները չպակասի, ասֆալտն արվի, պաշտոնյաների հարյուրհազարանոց կոնյակների ու ծաղիկների պակաս չլինի, կառավարական ամառանոցը մի անգամ էլ վերանորոգվի: 《Հպարտ》 քաղաքացին էլ թող դիմանա, մինչև խոպան գնալը կբացվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել