Նիկոլի ցանկություններն ու հնարավորությունները երբեք չեն համընկնում և չեն էլ համընկնելու:

Այսպես.
«Մենք համարում ենք, որ այս տարի կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս նշանակում է չստեղծված աշխատատեղեր, նշանակում է աշխատավարձ չստացած ընտանիքներ, նշանակում է տնտեսվարողներ, որոնք պետք է օգտվեին, շահույթ ստանային, գործունեություն ծավալեին պետական ծախսերի համատեքստում, ինչն իր հերթին բերում է մեր երկրում ծանրացող սոցիալական իրադրության ավելի բարդացում: Այս առումով, մենք իսկապես պետք է առանձնահատուկ որակով և ծավալով կապիտալ ծախսեր իրականացնենք»:
Նիկոլ 29.04.2020թ.

Փաստորեն հաշվի առնելով, որ 2019 թվականի կապիտալ ծախսերը, որը կազմում է մոտ140 միլիարդ 110 միլիարդով պակաս է 2017 թվականի կապիտսլ ծախսերից, իսկ 2020 թվականի կապիտալ ծախսերը ենթադրվում է, որ կլինեն ավելի պակաս, ուստի թերակատարված ամեն մի տոկոս նշանակում է չստեղծված աշխատատեղեր, աշխատավարձ չստացած ընտանիքներ և այսպես շարունակ:

Հ.Գ.Այ տղա Պողո՛ս, լսում ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել