Կարդացի այս տողերն ու ակամա հիշեցի խորհրդային տարիների սիրված կոմեդիաներից մեկը՝ «Ադամանդե ձեռքը» ֆիլմը:
Հիշում ե՞ք, որ ձախողված ձկնորսությունից հետո Անդրեյ Միրոնովի դերակատարմամբ կերպարը տեսնելով պատանի ձկնորսին ծովի վրայով քայլելիս, լուսապսակը գլխին՝ զարմացած, հիացած, տպավորված ու վերացած նայում էր այդ տեսիլքին: Նրան թվացել էր, որ Հիսուսն է՝ երկրորդ գալստյան տեսարանը...
Հետո ծուռ քայլեց, ընկավ ջուրը, սթափվեց և հասկացավ, թե ինչ է կատարվում...
Արդեն վաղուց սթափվելու ժամանակն է և ոչ թե հասկացող, լուրջ մարդկանց փորձել հիմարի տեղ դնել: Եթե նման անմիտ բաներ պետք է ասես շշնջա զոմբիներիդ ականջին, ոտքեր համբուրող տատիկներ հորինեք, կոկորդը ճղող, բղավող, քեֆը լավ տղամարդ, մարմնամասեր ուտող խելառներ...
Իսկ Հիսուսի ու սրբերի հետ գործ չունեք...
Դա ձերը չէ, ձերը Սորոսն է իր բազմագույն, երփներանգ բանակով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել