Այսօր ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ուղիղ սատարեց Հունաստանին և Կիպրոսին` Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ ։
Այս քայլի խիստ անհրաժեշտության մասին ես գրել էի դեռևս մի քանի օր առաջ ( https://m.facebook.com/story.php?story_fbid=320275376010345&id=100040836540943 ), քանզի համոզված եմ, որ ներկայիս ստեղծված տարածաշրջանային իրավիճակում մենք ուղղակի պարտավոր ենք օգտագործել մեր ամբողջ դիվանագիտական և քաղաքական ռեսուրսը ,որ ամեն կերպ չեզոքացնենք թուրքերի ագրեսիվ պահվածքը։
Ավելի լայն կոնտեքստում` գտնում եմ ,որ ՀՀ ԱԳՆ-ին և ԱԺ-ին ( խորհրդարանական դիվանագիտությանը ) անհրաժեշտ է ավելի նախաձեռնող արտաքին քաղաքականություն իրականացնել այս ուղղությամբ և ինչու ոչ` մեր դաշնակիցների հետ սկսել ձևավորել միջպետական կառույցներ,որոնց հիմնական նպատակը կլինի կայունության հաստատումը տարածաշրջանում և Թուրքիայի պանթուրանական նկրտումների դեմն առնելը։
Հակառակ դեպքում` մենք դատապարտված ենք լինելու մշտապես միայն արձագանքել մեր թշնամիների կատարած քայլերին, այլ ոչ թե կանխարգելել թուրքերի նեոօսմանյան շարժումները տարածաշրջանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել