Մերձավոր Արևելքը վաղուց վերածվել է հիբրիդային պատերազմի թատերաբեմի, ուր երևույթ կամ աներևույթ հակամարտող կողմերն իրար դեմ կիրառում են թույլատրված կամ չթույլատրված պատերազմական միջոցներ և մեթոդներ: Այս պատերազմում հնարավոր են ինչպես երկրաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ ընթացքով պլանավորված գործողություններ: Օրինակ՝ խիստ վտանգավոր, պայթյունավտանգ նյութով բեռնավորված մոլդովական պատկանելիության նավը, ուկրաինացի նավաստիներով և ռուս նավապետով բեռնավորված, պետք է գնար Մոզամբիկ և «պատահականորեն» կալանվում է Լիբանանի պատկան մարմինների կողմից և պահեստում տարիներով «սպասում» իր հարմար պահին, որը պետք է որոշեին այդ օպերացիայի կազմակերպիչները: Կա՛մ օպերացիայի կազմակերպիչները վտանգավոր բեռի տեղափոխման հետ կապ չեն ունեցել, այլ տիրապետել են պահեստում այդպիսի բեռի առկայության մասին ինֆորմացիային և իրենց հարմար պահին կազմակերպել դրա պայթյունը: Անշուշտ, հնարավոր է, որ եղած հանցավոր անփութության հետևանք էր, բայց ակնհայտ է, որ սա Լիբանանի համար համակարգային հարված էր:

Հայաստանն ինքը նույնպես հիբրիդային պատերազմի թիրախ երկիր է, և այսպիսի երկրի ջրաբանական կարևոր նշանակության տեղանքում «ամենաբարձր միջազգային չափանիշներով» ոսկու հանք պետք է շահագործվեր, ինչը ենթադրում է բարձր վտանգավորության, խիստ թունավոր նյութերի մեծ քանակությամբ պահեստավորում այդ վայրում, որը կազմակերպված թիրախային հարվածի դեպքում (կարող էր ներկայացվել որպես տեխնածին աղետ) Հայաստանի համար կդառնար մեծ կորուստներով համակարգային հարված: Ասածս ընդամենը վարկած է, և բնականաբար, ես չունեմ օպերատիվ ինֆորմացիա, սակայն Ամուլսարի հանքի շուրջ այսքան տարիներ տևող գործընթացների հետևանքներով ունեմ հիմնավոր կասկածներ, որ գործ ունենք ոչ այնքան շահագործման ենթակա ոսկու հանքի հետ, որքան Հայաստանի ներսում համակարգային հարված հասցնելու ընդունակ էկոլոգիական ռումբի ներդրման գործընթացի հետ:

Հ.Գ. Կանխելով հնարավոր հարցադրումները՝ ասեմ, որ «Մեծամորը» չի կարող այդ էկոլոգիական ռումբի դերը խաղալ, քանի որ կարող է դուրս գալ միայն Հայաստանին վնաս հասցնելու ծիրից և ընդգրկի այնպիսի գոտիներ, որոնք չեն տեղավորվում չարակամների ծրագրերի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել