Ախր ինչպե՞ս բացատրես Ամստերդամում ապրող 60 անց կնոջը, որի պրոֆիլի նկարը գլադիոլուսների փունջ է, որ երբ նա ինձ ասում է՝ մի քննադատի մեր վարչապետին, չարաչար սխալվում է, քանզի եթե ես քննադատեի Նիդեռլանդների վարչապետին, դա նոր կլիներ ԻՐ վարչապետը, ու, ԱՅՈ՛, ես առնվազն տխմար պիտի լինեմ, որ, տեղյակ չլինելով Նիդեռլանդների անցուդարձից, քննադատեմ այդ երկրի վարչապետին: Այնպես որ, տիկին գլադիոլուս, երբ Ձեր Ամստերդամից կվերադառնաք, իմ չափ հարկեր կմուծեք իմ ու ձեր հայրենիքին, ձեր թոռներն էլ իմ որդու հետ կգնան հայկական բանակ, նոր վարչապետն էլ կլինի Ձերը, ու դուք էլ իրեն կպաշտպանեք, իսկ մինչ այդ ոտքերդ դրեք ջրով թասի մեջ, որ գլադիոլուսները Ձեր պես չթառամեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել