Արթուր Դանիելյանի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության հաղորդման վերաբերյալ կարճ ասեմ հետևյալը․
քրեական գործի նախաքննության ընթացքում ապօրինաբար նշանակված դատահոգեբանական փորձաքննության (աֆեկտի մասին հարցադրումով փորձաքննություն կարող է նշանակվել միայն մեղադրյալի նկատմամբ) եզրակացությամբ Ա. Սիմոնյանի մոտ աֆեկտ չի հաստատվել, այլ փորձագետը նշել է, որ Ա. Սիմոնյանի մոտ աֆեկտի առկայությունը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել չի կարող: Եթե փորձագետը չի կարող հաստատել աֆեկտի առկայությունը, ապա այն պարզապես չկա: Նման պայմաններում հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելը ոչ միայն ավելորդ է, այլ նաև անթույլատրելի: Այդ ոչ հաստատումը, ոչ հերքումը նախաքննության մարմինը համարել է չփարատված կասկած և այն մեկնաբանել է հօգուտ ... ՎԿԱՅԻ: Այստեղ չկա նաև «չփարատված կասկած», քննչական մարմինը պարզապես «ծաղրում է» իրավաբանական գիտությունը, բայց դրա մասին կխոսենք հետագայում:

Հ.Գ. Սա ապօրինությունների մի փոքր մասն է, մնացածի մասին՝ հաջորդիվ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել