Ժողովուրդ ջան, կարծում եմ՝ պետք չէ խառնվել իրար և տագնապային տրամադրություններ գեներացնել այն փաստի շուրջ, որ երկու թուրքական ռազմական ինքնաթիռ մոտեցել են մեր սահմաններին՝ ուղիղ հրթիռային հարվածի Երևանի ուղղությամբ։

Թուրքական ինքնաթիռները միշտ մեր սահմանի երկայնքով թռչում էին և ոչ մի արտառոց բան տեխնիկական առումով չի պատահել։

Թուրքերը պարզապես շարունակում են տեղեկատվական տագնապ և լարվածություն ստեղծել մեր ուղղությամբ, քանզի ունեն խնդիր՝ շանտաժի ենթարկել թե՛ մեզ, թե՛ իրանցիներին ու ռուսներին։

Իհարկե, եթե այս տեղեկությունը հաստատվի, մեր համապատասխան կառույցները պարտավոր են մաքսիմալ արագ և կոշտ արձագանքել, սակայն դրա հետ մեկտեղ պետք է սառնասրտորեն դատել և հասկանալ, որ թուրքերն այս սադրանքներով լուծում են ոչ թե ռազմական խնդիր, այլ պարզապես փորձում են ճնշում գործադրել տարածաշրջանի հիմնական խաղացողների վրա (Ռուսաստան, Իրան և միջնորդված Եվրոպա, ինչպես նաև ԱՄՆ)։

Սա իրենց ոճն է, սա իրենց ագրեսիվ քաղաքականության վառ օրինակներից է։

Մի խոսքով՝ թուրքերը փորձում են մեր միջոցով «խաղացնել» իրավիճակն իրենց օգտին։

Հիշե՛ք, տակտիկական առումով իրենց հիմնական նպատակը Արցախն է, մնացածը օժանդակ, նախապատրաստական գործողություններ են։

Հ․Գ․ Կարևորը, որ մենք հիմա դուրս չգանք ու կրկին «խաղաղասիրական» անիմաստ և լացակումած կոչերով հանդես գանք թուրքերի ուղղությամբ։ Դա մեզ շատ լուրջ վնաս կհասցնի բոլոր առումներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել