Հապալասը շատ օգտակար է առողջության եւ արտաքինի համար։ Դրանում պարունակում են շատ վիտամիններ եւ միներալներ, իսկ կալորիաները քիչ են։ Համարվում է, որ հապալասն օգտակար է սրտանոթային եւ միզասեռական համակարգերի, ինչպես նաեւ տեսողության համար։

Medportal.ru-ն հաղորդում է, որ այդ մթերքը շատ օգտակար է նաեւ մաշկի համար։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ուշագրավ փաստ այն մասին, թե ինչ ազդեցություն ունի այդ հատապտուղը մաշկի վրա։

1. Հապալասն օգնում է պայքարել վաղաժամ ծերացման դեմ

Հապալասը պարունակում է շատ հակաօքսիդանտային միացություններ, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալների օքսիդացումային ազդեցությունը։ Որքան մեծանում ենք մենք, այնքան թուլանում է օրգանիզմի ունակությունն ազատ ռադիկալների դեմ պայքարում, ինչը բացասաբար է ազդում մաշկի վիճակի վրա։ Հապալասի ամենօրյա օգտագործումը հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ բանջարեղենի եւ մրգերի հետ մեկտեղ օգնում է կրճատել ծերացման նախանշաններն ու բարելավում մաշկի վիճակը։

2. Հապալասը լավացնում է արյան շրջանառությունը

Գիտնականները համարում են, որ օրական 150 գրամ հապալասի օգտագործումը լավացնում է սրտի առողջությունն ու արյան շրջանառությունը, բարելավում է օրգանիզմի ունակությունը մաշկն օգտակար նյութերով եւ թթվածնով սնուցելու հարցում՝ արագացնելով բջջային փոխանակությունը։

3. Հապալասը բարձրացնում է կոլագենի մակարդակը

Հապալասի մեջ պարունակվող անտոցիաններն ապահովում են կոլագենի սինթեզը, որը մասնակցում է անոթների, ոսկորի, ջիլերի, մազերի, եղունքների եւ մաշկի «ճարտարապետության» մեջ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ նյութը մաշկին օգտագործելը նպաստել է կոլագենի ավելացմանը։ Բացի այդ, հատապտուղը շատ հարուստ է վիտամին C-ով, որը նույնպես կարեւոր դեր է խաղում կոլագենի արտադրման հարցում։

4. Հապալասը նպաստում է վերքերի լավացմանը

Հապալասը պարունակում է վիտամին C եւ K, որոնք կարեւոր դեր ունեն վերքերի լավացման գործում։ Սակայն պետք է հիշել, որ հապալասը պետք է ուտել․ այն ոչ մի դեպքում չի կարելի քսել բաց վերքերի վրա։

5. Հապալասն օգտակար է պզուկների դեպքում

Դեռեւս չեն անցկացվել հետազոտություններ այն մասին, թե ինչպես է հապալասը նպաստում պզուկների եւ ակնեի դեմ պայքարում, սակայն հայտնի է, որ բջջանյութի եւ հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ սննդակարգը, որը պարունակվում է հապալասում, նպաստում է մաշկի մաքրմանը։ Դեռ ավելին, բջջանյութը նպաստում է պահպանել աղիների առողջ միկրոբիոմը, որի վիճակը նույնպես ազդում է մաշկի վրա։

Սակայն հիշեք, որ պզուկները բուժելու համար չի թույլատրվում պատրաստել հապալասից դիմակներ․ դա կարող է վատթարացնել մաշկի վիճակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել