Մեկ տարի առաջ Նիկոլը հայտարարում էր, որ պատրաստ է հանդիպել նախկին երեք նախագահների հետ

Վանեցյանը այսօր հայտարարել է, թե չի բացառում, որ կհանդիպի նախկին երեք նախագահների հետ: Հատուկ թարմացնելով որոշ նիկոլականների հիշողությունը` նշեմ, որ մեկ տարի առաջ էլ Նիկոլն էր հայտարարում, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ է հանդիպել նախկին նախագահների հետ և նրանցից նույնիսկ սովորել.-《Որևէ բարդություն ու խնդիր չեմ տեսնում, եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն՝ հանդիպելու և՛ Սարգսյանի, և՛ Քոչարյանի, և՛ Տեր-Պետրոսյանի հետ, որևէ բարդություն չկա: Կարող ա ծագի անհրաժեշտություն՝ բոլորին իրար հետ հավաքել ու հարցնել... Այսինքն, իմանալը, տեղեկանալը, սովորելը ինձ համար համարում եմ կարևոր հատկանիշ: Մինչև հիմա դրա անհրաժեշտությունը չի ծագել》:
Վանեցյանի հայտարարությունը շահարկող սորոսանիկոլական ֆաբրիկայի գործիքները թող մեկ տարի առաջ արված Նիկոլի հայտարարության մասին 《չմոռանան》:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել