Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը ներկայացրել է իր առաջին՝ Violet Bent Backwards Over Grass («Մանուշակը թեքվել է խոտի վրա») վերնագրով աուդիոգիրքը, գրում է Billboard-ը։

Violet Bent Backwards Over Grass աուդիոգրքում երգչուհին ներառել է 14 բանաստեղծություն, որոնք ընթերցում է դաշնամուրի և սաքսոֆոնի նվագակցությամբ։

Հաղորդվում է, որ գրքի տպագիր տարբերակը կթողարկվի սեպտեմբերին։ Այս բանաստեղծական նախագիծը կդառնա երգչուհու՝ այս տարվա համար նախատեսված երկու նախագծերից առաջինը։

Beyond the iron gates («Երկաթե դարպասների հետևում») անվանումով երկրորդ ժողովածուի թողարկման ամսաթվի մասին առայժմ չի հաղորդվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել