Ստել կարելի է

Նույնիսկ չստել, այլ չասել ողջ ճշմարտությունը: Չնայած դա հակասում է բարոյական բոլոր նորմերին, բայց զուգընկերոջ հետ բացարձակ ազնիվ լինել չի կարելի: Խնայե՛ք սիրելի մարդու զգացմունքները եւ  նրան ցավ մի՛ պատճառեք անհարկի մանրամասներով:

Վեճերը հանգեցնում են ամուսնալուծության

Երբեք չե՞ք վիճում: Նշանակում է՝ պարզապես խուսափում եք կոնֆլիկտներից: Հենց թաքցրած փոխադարձ դժգոհությունն է հանգեցնում հարաբերությունների խզման: Երբեմն ավելի լավ է ազատություն տալ զայրույթին, քան անընդհատ լեզուն ատամների տակ պահել:

Երեխաները ամուսնու մասին մոռանալու պատճառ չեն

Հաճախ ենք լսում, որ երեխայի ծննդից հետո կինը դադարել է սիրել ամուսնուն: Երջանիկ երեխաներ են մեծանում այն ընտանիքներում, որտեղ ծնողների միջեւ թագավորում են սերն ու ըմբռնումը: Ձեզ թույլ տվեք ժամանակ առ ժամանակ երեխաներին թողնել տատիկների կամ դայակների խնամքին եւ վայելել մեկդ մյուսի ներկայությունը:

Կարելի է հաշտվել անկողնում

Համարվում է, որ բոլոր վեճերն ու վիրավորանքները հարկ է մոռանալ մինչեւ արեւամուտ, իսկ վատ տրամադրությամբ անկողին մտնելը հակացուցված է: Հոգեբանները, սակայն, հակառակն են պնդում. տվյալ պահին բարկացած եք, թե ոչ, բայց դուք խնդրի հանդեպ ձեր վերաբերմունքը  անպայման կվերանայեք, եթե լավ հանգստանաք:

Կարելի է քնել առանձին

Պե՞տք է ամուսինն ու կինը մշտապես քնեն միասին: Սա եւս մեկ կարծրատիպ է: Եթե ձեզ անհրաժեշտ է աշխատանքային ծանր օրվանից առաջ պինդ քնել, կարող եք ձեզ թույլ տալ քնել հարեւան սենյակում: Տարբեր մահճակալներին քնելն օգնում է պահպանել առողջությունը, սթափ դատողությունը եւ ամուսնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել