Իրավապահ մարմինները ակնհայտ կերպով կատարում են գործող իշխանությունների քաղաքական պատվերը, ինչը հետագայում իրենց հիշեցվելու է և այդ պատվերը կատարելուն արդարացում չի լինելու: Նշեմ, որ Artur Danielyanին դժվար թե կարողանաք վախեցնել կալնավորումով կամ քրեական գործով, բայց այդ քայլով դուք ձեր տապալման ակտն եք ստորագրում:
Այս ամենը հանգեցնելու է մի շատ վտանգավոր իրավիճակի` մարդիկ կորցնելու են հավատը դեպի օրենք և օրինապահ մարմիններ ու ուշ թե շուտ սկսելու են արդարության և արդարադատության իրացում սեփական միջոցներով և մտահաղացումներով: Ցավով եմ արձանագրում, բայց դա իրավական պետության մայրամուտն է...
Երկրում սահմանվող ամենաթողությունից և իրավապահ մարմինների սննկացումից էլ առաջին հերթին տուժելու են հենց «հպարտները»:

Հ.Գ. Համոզված եմ, որ ընդդիմադիր գործիչներից շատերը (գրեթե բոլորը) բովանդակային առումով կիսում են Սիմոնյան Ալենի մասին Արթուր Դանիելյանի հնչեցված գնահատականը և համակարծիք են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել