Չզարմանաք, եթե առաջիկա օրերին սփյուռքում հայերի ու ադրբեջանցիների միջև բախումների հարցում մեղավորության սլաքն ուղղվի ՀՅԴ-ի կառույցների ու Հայ դատի հանձնախմբերի կողմը, որոնք վերջին օրերի հանրահավաքների գլխավոր կազմակերպիչներն էին:

Իրավիճակին ճիշտ գնահատական տալու համար հիշենք անցած ապրիլին «Հիշում եմ և պահանջում եմ» կոչը միայն «Հիշում եմ»-ով փոխարինելու փորձ կատարած հայտնի շրջանակների անուններն ու նաև այն, որ վերջին տասնամյակներում ո՞վ է եղել սփյուռքում պահանջատիրության հիմնական դրոշակակիրը:

Ի դեպ, հարցի պատասխանը դժվար չի լինի գտնել, եթե միևնույն ժամանակ հիշենք, որ համավարակի այս օրերին ու վերջին դեպքերին զուգահեռ հայտնի սորոսական Արսեն Խառատյանը «տուրիստական» այցեր է կատարում նախ Լիբանան ու հետո Վաշինգտոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել