Զուտ որպես կողքից խորհուրդ

Ճիշտ չէ, որ վարչապետի պաշտոնական թվիթերյան էջը չի հետևում ԱՄՆ գործող նախագահի Թրամփի պաշտոնական էջերին (@POTUS, @realdonaldtrump), սակայն հետևում է նախկին նախագահ Օբամայի էջին: Չգիտեմ պատասխանատուներն ովքեր են, բայց խորհուրդս այն է, որ պետք է դրա վրա ուշադրություն դարձնել: Դա դիտարկվում է որպես պրոդեմոկրատական կամ հակահանրապետական դիրքորոշում: Իսկ ընտրություններից առաջ, հավատացեք, ԱՄՆ-ում ամեն ինչ սուր է ընդունվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել