Առավոտյան, սովորության համաձայն, նայում եմ թուրքական հեռուստալուրերը։
Այսօր թուրքական հեռուստաընկերությունները ուղիղ եթերում հեռարձակում են Այա Սոֆիայի մերձակա տարածքում հավաքված ամբոխի կադրերը։ Թուրքիայի տարբեր շրջաններից և արտասահմանած ժամանած թուրքերը ոգևորությամբ պատմում են այն մասին, որ իրենց աչքերով տեսնում են Ստամբուլի երկրորդ նվաճումը և փառաբանում են նախագահ Էրդողանին։ Իմիջիայլոց, մարդիկ երեկ երեկոյից են սկսել հավաքվել՝ քնելով բաց երկնքի տակ, որպեսզի այսօր հնարավորություն ունենան մասնակցել պատմական որակվող աղոթքին։

Ինչպես արդեն տարբեր առիթներով նշել եմ, Այա Սոֆիայի շուրջ ծավալվողը միանգամայն տեղավորվում է թուրքական ժամանակակից քաղաքական մշակույթի տրամաբանության մեջ և խորհրդանշական կերպով արտահայտում է թուրք հասարակության մեծամասնության հիմնական պատկերացումներն իրենց երկրի, աշխարհի ու իրենց ազգային նպատակների մասին։ Իսկ Էրդողանը՝ ինչպես լավ մարդաբան, հրաշալիորեն հասկանում է այդ ամենը և բավարարում է հասարակության «սովը» արդեն շուրջ 20 տարի։

Նկարում՝ նախագահ Էրդողանը կնոջ հետ՝ Այա Սոֆիա մզկիթի ցուցատախտակի մոտ։ Էրդողանը, միանշանակ, դարձավ Թուրքիայի պատմության անբաժանալի և անմոռանալի մի մասը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել