Սիրելի հայրենակիցներ, շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգված գործընկերներիս հետ որոշել ենք մեկնարկել «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը:

Մեր երկիրը բնապահպանական առումով, կարելի է ասել, անտերունչ վիճակում է: Այդ մասին են վկայում երկրում առաջացած մի շարք լուրջ էկոլոգիական խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Մենք մեր նախնիներից ժառանգել ենք ավելի մաքուր ջուր և օդ, այնինչ այս տեմպերով շարունակելու դեպքում մեր սերունդներին կփոխանցենք ավելի աղտոտված ժառանգություն: Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ հասարակությունն ունի մեծ հետաքրքրվածություն բնապահպանական խնդիրների նկատմամբ, մեր հասարակությունը պակաս հետաքրքրված է դրանցով: Սա, իհարկե, պայմանավորված է անհրաժեշտ ինֆորմացիայի պակասով: Չենք կարող չնկատել նաև, որ Հայաստանյան իրականություն մեջ հասարակության հետաքրքրվածությունն ակտիվանում է միայն շատ սուր խնդիրների առաջացման ժամանակ:

Վաղվանից մեկնարկող շարժման նպատակն է լինելու բարձրաձայնել ՀՀ-ում առկա բնապահպանական խնդիրների մասին, համակարգված աշխատանքների և պայքարի արդյունքում ներկայացնել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ, ինչպես նաև տեղեկատվական, ուսուցողական դասընթացների, էկոճամբարների և այլ ծրագրերի միջոցով նպաստել մեր հասարակության էկոդաստիարակության ձևավորմանն ու զարգացմանը:

Այսպիսով տեղեկացնում եմ, որ վաղը՝ հուլիսի 21-ին՝ ժամը 13:00-ին, Սևանում տեղի կունենա «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը: Լրատվամիջոցներին խնդրում եմ հնարավորության սահմաններում աջակցել մեր նախաձեռնությանը՝ լուսաբանելով այն:

Image may contain: sky, mountain, tree, ocean, outdoor, nature and water

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել