Կարող եմ ասել, որ նույնիսկ էս ազգային կոնսոլիդացիայի օրերին մեր ներքաղաքական դաշտում վտանգավոր միտումները շարունակվում են։ Հատկապես իշխող քաղաքական թիմին սատարող տարբեր շրջանակներ փորձում են ակտուալ պահել «ներքին թշնամի» ունենալու դիսկուրսը։

Մարդիկ սահմանում հաղթանակներ են կերտում, մենք բոլորս միահամուռ կերպով իշխանություններին քչից-շատից օգնում ենք տեղեկատվական-քարոզչական մարտերում, իսկ վերը նշածս շրջանակները 1-իններով, ազատություններով անընդհատ թարմ են պահում ներքին թշնամի ունենալու քննախոսությունը։ Նույնիսկ էս օրերին էդ շրջապտույտից դուրս չենք կարողանում գալ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել