Սամվել Կարապետյանն այսօր իրականում սկիզբ դրեց Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանը հետտաուշյան մուլտիպլիկացիայի հարթակներում: Սպասելի էր, որ հայ֊ադրբեջանական սահմանային լարվածության ալիքը կարող է տեղափոխվել այլ հարթություններ։ Բոլոր այն ոլորտները, որտեղ առկա են հայկական և ադրբեջանական շահեր, կարող են կրել դրա հետևանքները` առաջին հերթին տնտեսական ոլորտում։ Այս պարագայում չափազանց կարևոր է, որ բոլոր այն դիրքերը, որոնք ունի հայությունը, այն ներկայացվածությունը, որ առկա է տարբեր ոլորտներում, շարունակի պահպանել իր ամրությունը և ազդեցությունը։ Գործընթացն այսօր սկսվեց Մոսկվայում: Օպերատիվ կերպով ենթակառուցվածքային ու կազմակերպչական բնույթի լուծում տրվեց խնդրին, ռուսաստանահայությունն էլ սատար կանգնեց իր անձնական մասնակցությամբ։ Լավ օրինակը նաև վարակիչ եղավ. արդեն եղան նորերը: Սա է ճանապարհը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել