Ոչ բոլոր մարդկանց է հաջողվել պատմության մեջ ուրույն տեղ զբաղեցնել: Սակայն եղել են այնպիսիք, որոնց մահից մի քանի հարյուրամյակ անց մարդկությունը դեռևս հիշում է նրանց կատարած աշխատանքը: Բայց պետք է հիշենք, որ նրանք նույնպես մարդիկ են, որոնք ունեցել են հիվանդություններ: 

Հուլիոս Կեսար

Հռոմեացի հայտնի դիկտատորի մասին Պլուտարքոսն ասում է, որ երեխա ժամանակ Կեսարը շատ թույլ է եղել: Ֆիզիկական աշխատանքը նրա առողջությունն ամրապնդեց մեծ հասակում: Պլուտարքոսը նաև նշում է, որ նրա մոտ էպիլեպսիա կար: Սակայն այժմ գիտնականները կարծում են, որ Կեսարը երբեք էլ չի տառապել էպիլեպսիայով, քանի որ, եթե դա իրոք ճշմարիտ լիներ, շատ ապացույցներ կլինեին: Ավելի շուտ նա տառապում էր սիրտ-անոթային համակարգի հիվանդությամբ, ինչը հանգեցնում էր սրտի կաթվածների:


Իվան Ահեղ

Իվան Ահեղը բավականին առողջ էր, բարձրահասակ, սակայն շատ նիհար: Հիվանդություններ չուներ, ինչպես նշում էին նրա ժամանակակիցները: Սակայն իշխանության վերջում շատ էր թուլացել, գիրացել: Ինչի՞ց կարող էին տեղի ունենալ նման փոփոխությունները: Ասում են, որ Իվանը տառապում էր սիֆիլիսով: Այդ ժամանակ սիֆիլիսը Ռուսաստան նոր էր թափանցել Եվրոպայից: Այդ հիվանդությունը հայտնաբերվել էր ոչ միայն Իվանի մոտ, այլ նաև նրա որդու, քանի որ երկուսն էլ անկանոն սեռական կյանք էին վարում:

 

Նապոլեոն Բոնապարտ

Նապոլեոնն ակտիվ և առողջ տղամարդ է եղել, բայց մի քանի պատմաբանների կարծիքով տառապում էր էսպիլեպսիայով: Բոնապարտը նաև հաճախասրտություն ուներ: Ասում են, որ ֆրանսիացի կայսրը կարող էր տառապել գոնորեայից, որով վարակվել էր իր կնոջից՝ Ջոզեֆինայից: Եվ Վաթերլոյի ճակատամարտի ժամանակ նա ընդհանրապես չէր կարող ներկա լինել... թութքի պատճառով: Կայսրը մի քանի ժամ պառկել է տաք լոգարանում` ցավը հանգստացնելու համար: Ֆրանսիական բանակը պարտվեց, իսկ Նապոլեոնը աքսորվեց Սուրբ Ելենա: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել