Յոթ մահացու մեղքերի մասին բոլորը գիտեն։ Իսկ ինչպե՞ս են դրանք ազդում ընտանեկան կյանքի վրա։ Եկեք փորձենք զերծ մնալ այս մեղքերից եւ պահպանենք ընտանիքի երջանկությունն ու անդորրը։

1. Բղջախոհություն

Բղջախոհությունը սեռական անսանձ ցանկությունն է, որն այսօր բավականին տարածված հարց է։ Բղջախոհությունը կարող է խարխլել ամուսնության հիմքերը։ Ուստի, ամուսինները պետք է առողջ սեռական կյանք վարեն եւ բավարարված լինեն։ Եթե զույգի հարաբերություններում սեքսի պակաս կա, ուրեմն պետք է կիսվել սեռական պատկերացումներով եւ ցանկություններով՝ երջանիկ ամուսնական կյանք վայելելու համար։

2. Ծուլություն

Ծուլությունն անտարբերության քույրն է եւ հարաբերություններում չպետք է անտարբերություն ու ծուլություն լինի։ Ամուսիններից ամեն մեկն իր ուսերին դրված պարտավորությունները պետք է ուրախությամբ կատարի։ Ավելին, պետք է նաեւ ժամանակ հատկացնի զուգընկերոջ համար, կիսվի նրա հետ, լսի նրան, զգա, թե ինչ է ցանկանում։ Հիշեք, որ աշխատանքային ծանր օրվանից հետո ձեր ընտրյալը կարեկցանքի կարիք է զգում։

3. Որկրամոլություն

Որկրամոլությունը վնասակար է ոչ միայն օրգանիզմի համար, այլեւ հարաբերությունների հետագա ընթացքի։ Այսկերպ դուք կորցնում եք ձեր հարգանքը եւ ցավ պատճառում զուգընկերոջը, որը հուսահատվում է, քանի որ չի կարող պայքարել ձեր այս թուլության դեմ։

4. Բարկություն

Բարկությունը եւ դրա արտահայտման մյուս ձեւերը (կատաղություն, ատելություն եւ այլն) նույնպես կարող են բացասական ազդեցություն ունենալ զույգերի հարաբերությունների վրա։ Ամուսինները պետք է համբերատար լինեն, չէ որ բոլորն էլ կարող են սխալվել։ Կյանքին պետք է հումորի տեսանկյունից դիտարկել։ Իրականում ամեն ինչ այդքան վատ չէ, պարզապես հարկավոր է խորը շունչ քաշել եւ առաջ անցնել։

5. Նախանձ

Բավականին վնասակար եւ վտանգավոր սովորություն, որից տառապում է զուգընկերը։ Նախանձ մարդը ոչ միայն ցանկանում է հասնել նրան, ինչը դիմացինը ունի, այլ զրկել նրան այդ ամենից։ Տվյալ պարագայում փոխադարձ հարգանքը մոռացության է մատնվում եւ ընտանիքի երջանկությունն ու անդորրը խաթարվում է։

6. Ագահություն

Ագահությունը նույնպես յոթ մահացու մեղքերից է։ Եթե ընտանիքում զույգերից միայն մեկն է գումար աշխատում, ուրեմն հենց նա էլ ղեկավարում է ընտանեկան բյուջեն։ Իսկ երբ զույգերից երկուսն էլ վաստակում են, սկսում են վերահսկել զուգընկերոջ ծախսերը։ Սակայն ընտանեկան հարաբերությունները երջանիկ կլինեն այն ամուսինները, որոն չեն կենտրոնանում նյութականի վրա։

7. Գոռոզություն

Գոռոզությունը բոլոր մեղքերից ամենամեծն է։ Ոմանք այն համարում են թշնամանքի մի տեսակ։ Գոռոզ մարդը երբեք ներողություն չի խնդրի, ինչը ամուսնական հարաբերություններում կարող է քայքայող ազդեցություն ունենալ։ Ամուսնությունը չի կարող երջանիկ լինել, եթե զուգընկերները պատրաստ չեն փոխզիջման գնալ, ներել, սիրել եւ հարգել միմյանց։ Պետք է սիրելի կին եւ ամուսին ու մտերիմ ընկեր լինել կյանքի ուղեկցի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել