Հաճախ եվ տղամադրիկ, եւ կանայք մեծ դժվարությամբ են զուգընկեր ընտրում։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները մտածում են, որ «տղամարդկանց միայն սեքս է հարկավոր», իսկ ուժեղ սեռի ներկայացուցիչները կարծում են, որ «կանանց միայն փողն ու կարիերան է հետաքրքրում»։ Արդունքում նրանք չեն կարողանում վստահ ընտրություն կատարել, քանի որ կան որոշակի խոչընդոտներ։ Իսկ որո՞նք են դրանք։

Պատճառ 1․ Տղամարդիկ եւ կանայք չգիտեն, թե ինչպիսի զուգընկեր են ցանկանում տեսնել իրենց կողքին։ Կամ ընդհակառակը՝ կերտել են կատարյալ մի կերպար, որին ոչ մեկը չի համապատասխանում։

Պատճառ 2․ Հակասական ցանկություններ։ Օրինակ՝ «Իմ կողքին պետք է լինի կայուն, ապահովված, մեծ գումար վաստակող, ուշադիր եւ ռոմանտիկ անձնավորություն»։ Բայց տղամարդը կամ մտածում է եկամուտները մեծացնելու, կամ երեկոյան ռոմանտիկ ընթրիք կազմակերպելու մասին։ Իհարկե, չի նշանակում, որ լավ վաստակող տղամադրիկ ռոմանտիկ չեն, սակայն նրանց գլխում սովորաբար նոր ծրագրեր, նոր գորածարք իրականացնելն է։ Ուտսի, պետք է ոսկե միջինը փնտրել։

Պատճառ 3․ Կինը կամ տղամարդը կարծում է, որ զուգընկերը համապատասխան չէ իրեն։ Ուստի, նա սկսում է բավականին մեծ պահանջներ դնել դիմացինի, բայց շատ քիչ՝ սեփական անձի նկատմամբ։ Բայց չէ որ ամեն ինչ փոխադարձ է, եւ զուգընկերն էլ իր հերթին ակնկալիքներ ունի ձեզանից։

Պատճառ 4․ Հարաբերությունների կարեւորության գիտակցում։ Միգուցե կինը կամ տղամարդը հասկանում է, որ հարաբերություններ սկսելու ժամանակն է, բայց տվյալ պահին նա ցանկանում է միայնակ լինել։ Եվ այս դեպքում նա ում էլ հանդիպի իր ճանապարհին, միեւնույնն է, մերժելու է։ Հետեւաբար, պետք է լուրջ քայլեր անել այն պարագայում, երբ իսկապես պատրաստ կլինեք դրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել