Հնդկական Սուրատ քաղաքի ոսկու խանութը կորոնավիրուսի համավարակի ֆոնին վաճառում է պաշտպանիչ դիմակներ՝ զարդարված ադամանդներով: Դրանց արժեքը տատանվում է երկուսից հինգ հազար դոլարի շրջանակում:
Այս մասին հայտնում է «ANI» գործակալությունը:
Խանութի տերը՝ Դիպակ Չոկսին, գործակալությանը պատմել է, որ ադամանդներով դիմակ ստեղծելու մտահղացումն առաջացել է, երբ իր խանութ է մտել մի մարդ, որը խնդրել է պատրաստել յուրահատուկ դիմակներ փեսացուի և հարսնացուի համար:
«Այդ ժամանակ մեր դիզայներներին կարգադրեցինք պատրաստել դիմակներ, որոնք ի վերջո գնեց հաճախորդը: Դրանից հետո նման դիմակների մի ամբողջ շարք ստեղծեցինք: Կա դիմակ, որի պատրաստման համար անհրաժեշտ են դեղին ոսկի և ամերիկյան ադամանդներ: Արժեքն ավելի քան 1990 դոլար է:  Մյուս դիմակը պատրաստվում է սպիտակ ոսկուց  և իսկական ադամանդներից: Վերջինիս արժեքն էլ 5,3 հազար դոլար է»,- ասել է խանութի սեփականատերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել