Սուրեն անունով իրենցքայլական պատգամավորը, նկատի ունենալով իրենց ստացած բարձր աշխատավարձներն ու պարգևավճարները, հայտարարում է, թե պետք է հասկանանք, որ եթե որևէ որակով բան ենք ուզում, ապա դրա արժեքը բարձր է: Մեկ այլ քայլարած պատգամավոր էլ՝ Մարիա անունով, թե` պարգևավճար կոչվող գումարները ստանում են, օրինակ, նաև ընդդիմության պատգամավորները, սա նորմալ է, բոլորն են ստանում, և բոլորը նույն չափով են ստանում, որը գալիս է հաստատելու, որ սա պարգևավճար չէ, այլ ֆիքսված մի գումար է, որը նրանց աշխատավարձի մաս է կազմում: Պատգամավորները նախ՝ թող ասեն, թե իրենց աշխատանքի որակը ո՞նց է արտահայտվում ժողովրդի կյանքում, ի՞նչ դրական բան են փոխել մեր կյանքում, որ չենք զգացել։ Չեն ասի, որովհետև մեր կյանքում բան էլ չեն փոխել, բայց իրենցը փոխվել է ահռելի չափերով: Կարող է նաև ուզում են ասել, որ, օրինակ, ուսուցիչը ստանում է 80-100 000 դրամ, ուրեմն կարող է վատ կրթել երեխային, կամ պետական գերատեսչության աշխատակիցը, եթե ստանում է 120 000 դրամ, կարող է վատ աշխատել: Բա էդ դեպքում էլ ինչի՞ է Նիկոլը դժգոհում, թե պետական համակարգի աշխատողներն ի վիճակի չեն ռազմավարություն գրելու, սաբոտաժ են անում, էս են անում, էն են անում, թող պատգամավորները, մարզպետներն ու նախարարները որակով աշխատեն, պետական համակարգն էլ լուծարեք, ինչի՞ չեք անում, ո՞ւմ եք սպասում: Պարգևավճարը աշխատավարձից չտարբերող պատգամավորները էդ նույն «խելքով» էլ «որակով» օրենքներ են ընդունում, դրա համար էլ երկիրը խղճուկ վիճակում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել