ԱԱԾ պետ եղած ժամանակ Արթուր Վանեցյանը հանդես էր եկել նախաձեռնությամբ և հայտարարել էր (2019թ․-ին), որ 2020թ․-ին նախատեսվում էր ստեղծել ԱԱԾ աշխատակիցների համար ուսումնական կենտրոն։ Ներկայումս օտարերկրյա պետություններում ԱԱԾ աշխատակիցների պատրաստման համար ծախսվում է 240 միլիոն դրամ, և որպեսզի Հայաստանում ստեղծվի ուսումնական կենտրոն, անհրաժեշտ է 2 մլրդ դրամ։ Վանեցյանը նաև հայտնել էր, որ կա կենտրոնի ստեղծման ճանապարհային քարտեզ, Պետգույքի կառավարման կոմիտեի հետ անգամ տեղի հարցն էր որոշվել, մնում էր ֆինանսավորման հարցը լուծել և սկսել շինարարությունը։

«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ն դիմել է ԱԱԾ՝ ստանալու տեղեկատվություն, թե ինչ փուլում են գտնվում ուսումնական կենտրոնի հիմնան աշխատանքները, և երբ կսկսի այն գործել։ Ի պատասխան հայտնել են, որ կառավարության որոշմամբ հատկացվել է գույք (շենք, շինություն, հողատարածք), ներկայումս ավարտվում է էսքիզային նախագծման փուլը, որից հետո կառավարության կողմից գումար հատկացվելու դեպքում կդիմեն Երևանի քաղաքապետարան, որից հետո հայտնի կդառնան ժամկետներն ու գումարի չափը։ Պատասխանից ակնհայտ է դառնում, որ 2020թ․-ին որևէ նշանակալի աշխատանք չի իրականացվել ուսումնական կենտրոնի ստեղծման համար, կատարվածն էլ 2019թ․-ի աշխատանքներն են։ Անվտանգության ազգային ուսումնական կենտրոն ունենալը էականորեն կբարելավի երկրի անվտանգությունը, և իշխանությունները պետք է վերսկսեն կենտրոնի հիմնման աշխատանքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել