Սպիտակ տան խոսնակն այսօր անդրադարձել է ԱՄՆ-ում բողոքի վերջին ցույցերի ժամանակ վանդալիզմի զոհ դարձած մի շարք հուշարձաններին, այդ թվում՝ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղադրված «Armenian Genocide Memorial»-ին:

Սպիտակ տան խոսնակի կողմից Genocide եզրույթի օգտագործումը տարբեր քննարկումների առիթ է դարձել:
Որքան էլ որ Հայոց ցեղասպանությունն իր իսկական անունով կոչելը կարող է ոգևորիչ համարվել, այդուհանդերձ չի թվում, որ Սպիտակ տան խոսնակի արտահայտություններից նման եզրակացություն կարելի է կատարել, և կամ դա վկայում է այդ կապակցությամբ ԱՄՆ վարչակազմի քաղաքականության մեջ ինչ-որ փոփոխության մասին:

Սպիտակ տան խոսնակի ակնարկը վերաբերում է ոչ թե Հայոց ցեղասպանության պատմական իրողությանը, այլ դրա զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանին, որի պաշտոնական անվանակոչումը հենց այդպիսին է՝ «Armenian Genocide Memorial»: Զարմանալի պիտի թվար, եթե ԱՄՆ նախագահի խոսնակը, փորձելով աղավաղել պաշտոնապես գրանցված անվանումը, Genocide-ը փոխարիներ մեկ այլ եզրույթով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել