Կարդացի, որ ռուսական «Ավիֆավիր» (Авифавир) դեղամիջոցը, որը նախատեսված է կորոնավիրուսի բուժման համար, արտահանվում է Բելառուս, նաև կա պայմանավորվածություն՝ Ղազախստան ուղարկելու մասին։

Որևէ մեկի մոտ կասկած չկա, որ մեր երկիրը բառացիորեն ծնկած է վիրուսի պատճառով, դա երևում է նաև վիճակագրական ցուցանիշներով, և առնվազն զարմանալի է, որ Հայաստանի մասին խոսք անգամ չկա։

Տղաներ և աղջիկներ, պատասխանեք, խնդրում եմ, այս հարցերին, որոնք եթե ոչ հիմա, ապա մեր պատմության որևէ փուլում, վստահաբար, ունենալու են կոնկրետ և փաստարկված պատասխաններ։

- Տղաներ և աղջիկեր, դուք իրո՞ք ուզում եք վերջ դնել վիրուսին և օրական տանյակով մահացող մեր քաղաքացիների հարազատների ողբերգությանը։

- Տղաներ և աղջիկներ, իսկ տեղյա՞կ եք, որ ձեր նախարարը ԲիԲիՍի-ին տված հարցազրույցում ասել է, որ․ «Մենք որոշեցինք ապրել այդ վիրուսի հետ՝ անկախ թվերից: Մենք չենք հետապնդում վիրուսի վերացման նպատակ, քանի որ դա անհնար է»։

- Իսկ կարո՞ղ է պարզվել, որ չեք էլ դիմել Ռուսաստանին, քանի որ օգուտ ու շահ չունեք, չնայած որ ռուսական դեղն ավելի էժան է, քան սպասվելիք ամերիկյանը։ Այլապես ինչո՞ւ Հայաստան դեղ արտահանելու մասին խոսք չկա։

- Իսկ կարո՞ղ է պարզվել, որ ձեր և ձեր նախարարի շահերը համընկնում են, և Հայաստանը դեռ «պետք է» շարունակի ծնկել այս վիրուսի մեծ թափի տակ, իսկ ցուցանիշները պետք է պահպանել, որ հետագայում դառնանք պատվաստանյութի փորձադաշտ։

- Իսկ կարո՞ղ է պարզվել, որ ցուցանիշները պարզապես պետք են, որ արտակարգ դրությունը պահպանվի և, օգտվելով հավաքների ազատությունների սահմանափակումից, ևս մի քանի օրենք արագացված դակել և կոնվենցիա անցկացնել։

Ամեն դեպքում խոսքը մարդկային կյանքերի և ճակատագրերի մասին է, հիշե՛ք սա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել