Ճիշտն ասած ուզում էի Արամոյի մասին գրեի, հետո մտածեցի բայց ինչ գրեմ, ինքը չէր որ 2018 թվականի ապրիլին բարձրացել էր բեմ գոռում էր՝ «Մերժիր Սերժին», հիմա մերժել է, ինչի՞ց եւ ումի՞ց է բողոքում։
Հետո հիշեցի ավելի վաղ անցյալում, ոնց Սերժ Սարգսյանը ծրարով փող տվեց Արամոյի կնոջը, իմանալով, որ տան խնդիր ունեն գնան տուն գնեն։ Չգիտեմ տունը գնեցին թե չէ, դա էական էլ չի հիմա, Սերժ Սարգսյանի մարդկային վերաբերմունքն է էական, որ հետո պետք էր Արամոն կանգներ Նիկոլի կողքին եւ մերժեր իրեն ձեռք մեկնողին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել