Ինչպե՞ս անվանել կոռոնավիրուսի տակ ծնկած երկրի առողջապահության նախարարին։ Եկեք ամեն բան կոչենք իրենց անուններով։

ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը/Naira Zohrabyan ի պաշտոնե երկու օր է ակտիվորեն զբաղվում է ահասարսուռ մի պատմությամբ՝ իրեն դիմած քաղաքացու մահացած տատիկի անհետացած մարմնի հետքերով։

Թե ո՞վ և ինչպես է ստեղծել այս բառդակը, որտեղ կոռոնավիրուսից մահացած քաղաքացիների դիեր են կորում, թե արդյո՞ք, ինչպես մահացածի թոռնիկն է նշել, մահացած մարդկանց մարմինները պարկերի մեջ են դրված և անտերության մատնված, թող այս հարցերի պատասխանները գտնեն պատկան մարմինները։

Մի բան հստակ է՝ բարձրացված աղմուկի և օպերատիվ աշխատանքի արդյունքում տատիկի դին գտնվեց, այն հուղարկավորվել է այլ ընտանիքի կողմից։

Հիմա հարց՝ ինչպե՞ս անվանել կոռոնավիրուսի տակ ծնկած երկրի առողջապահության նախարարին, ով այնքան ժամանակ ունի, որ ֆեյսբուքի իր պաշտոնական նախարարական էջում զբաղված է իր սիրելի գործով՝ խիստ քաղաքական խաղերով, այն էլ՝ անընդունելի բառապաշարով և ձևակերպումներով։

Վայելե՛ք սիրո և հանդուրժողականության այս պոռթքումը։

Ի դեպ, հենց այսօր Ազգային ժողովի նախաագահին են դիմել ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն՝ երկրում կոռոնավիրուսի հետ կապված հարցերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու առաջարկով։ Совпадение? Не думаю.

Հ.Գ. Մեկդ նախարարին ասեք, որ վարակված և մահացած մեր հայրենակիցների թվերով հպարտանալուն կարող է ավելացնել արդեն այս պատմությունը։

Image may contain: 1 person

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել