Երեկվանից ուժի մեջ է մտել պարտադիր սպանդանոցային մորթի մասին օրենքի պահանջը։ Հիշեցնեմ, որ այն հետաձգվել էր, որպեսզի համալրվի սպանդանոցների անհրաժեշտ քանակը։ Շատ քիչ տեղեկատվություն կա, թե արդյո՞ք այժմ արդեն առկա է սպանդանոցների անհրաժեշտ քանակը, եւ մենք կունենանք գործող համակարգ, թե՞ կրկին ստացվելու է, որ բոլոր անհարմարությունները կրելու է գյուղացին, սակայն այս անգամ նույնիսկ չի կարողանալու հայտնել իր դժգոհությունն ու բողոքը արտակարգ դրության պատճառով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել