Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը:
Իրավիճակի և կողմերի հաղորդագրությունների առավել համապարփակ վերլուծությանը կանդրադառնամ համանախագահների հայտարարությունից հետո:
Սակայն մի կարևոր դիտարկում ադրբեջանական կողմի տարածած ռելիզից՝ նշվում է, որ համանախագահներն ընդգծել են վերջին շրջանում ագրեսիվ հռետորաբանության աճը:
ա- կարևոր է, որ համանախագահները արձանագրել են դա,
բ- ելնելով նրանից, որ Ադրբեջանը "արդարանում է", կարելի է ենթադրել, որ համանախագահների արձագանքը հասցեական է եղել և ուղղված է եղել Ադրբեջանին,
գ- հետաքրքիր է, որ ադրբեջանական կողմն իր հաղորդագրության մեջ նշում է դա և ասում, որ այդ հռետորաբանությունը "հայկական կողմի պրովոկացիոն գործողությունների հետևանք է": Սա հստակ քաղաքականության փոփոխություն է. նախկինում Բաքուն նախընտրում էր չնկատել համանախագահների նման հայտարարությունները, այժմ ոչ միայն նկատում է, այլև ընդունում և դրա համար մեղադրում Հայաստանին: