Երեկվանից իշխանութունը փորձեց ամեն հնարավոր բան անել գույքահարկի բուն խնդրից մարդկանց շեղելու համար։ Հիմա ըստ էության`
Օրենքը կիրառելուց առաջ բարի եղեք առնվազն պատասխանել հետևյալ հարցերին։
1. Ոնց ե՞ք որոշել, թե ումից ինչքան գույքահարկ եք գանձելու;
2. Գույքահարկի նոր օրենքով հարկման համար անհրաժեշտ էր առնվազն իրականացնել գույքի գնահատում։ Արվել է՞ դա: Իհարկե ոչ։ Ինչպես եք իրականացրել այդ գնահատումը, ի՞նչ բաղադրիչներ են ներառվել բանաձևում։
3. Չէ՞ որ գնահատումից հետո այդ գույքը որոշակի տարիների ընթացքում կարող է ենթարկվել փոփոխությունների։ Որոշվա՞ծ է արդյոք, թե քանի տարին մեկ է իրականացվելու տվյալ գույքի գնահատումը։
4. Կարո՞ղ է ստացվել այնպես, որ ավելի փոքր մակերեսով տան համար ես վճարեմ ավելի շատ, քան հարևան, ով ունի մակերեսով ավելի մեծ բնակարան։ Արդյո՞ք սահմանվել են չափելի բաղադրիչներ։ Խիստ կասկածում եմ։
5. Կարող է՞ հանկարծ պարզվել, որ գույքի կադաստրային արժեքը հիմք ընդունելով մոտավոր շուկայական գին եք հաշվարկել ամեն համայնք բաժանելով որոշակի գոտիականությունների և սահմանել միջինացված գին` անկախ գույքի վիճակը։ Եթե դա էդպես է, ապա օրենքի կիրառման կոպտագույն խախտում է։
6. Սեփականության իրավունքը գերակա է, թե ոչ։ Սովորաբար ըստ գործող Սահմանադրության այս օրենքը չի կարող տարածվել այն գույքի վրա, որը օրենքի ընդունումից հետո որևէ գործարքի չի ենթարկվել, այսինքն չի օտարվել, կամ չի վաճառվել։
7. Արդյո՞ք հաշվի է առնվել, որ օրինակ կենտրոնում բնակվող ոչ բոլոր քաղաքացիներն են ապահովված սոցիալական շերտի ներկայացուցիչներ, հետևաբար գնողունակ չեն, և սա լուրջ հարկային բեռի ավելացում է իրենց վրա։ Եվ արդյո՞ք ասածս ենթադրում է, որ տվյալ քաղաքացին պետք է ստիպված լինի վաճառել իր գույքը։

Առայժմ այսքանը....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել