Եթե ուշադրություն դարձնենք աշխարհի պետությունների դրոշներին, ապա կնկատենք, որ դրանց մի մասն իրար շատ նման են: Դա ամենևին էլ պատահականություն չէ, և այդ դրոշների տեր պետություններին կապում է ինչ-որ մի բան, օրինակ՝ պատմությունը:

Սկանդինավյան պետությունների դրոշներ

Անգամ անուշադիր մարդը կարող է նկատել, որ սկանդինավյան բոլոր դրոշների վրա մեկ ընդհանուր նշան կա՝ քրիստոնեություն խորհրդանշող խաչը: Առաջին պետությունը, որի դրոշի վրա հայտնվել է նման խաչ, Դանիան է: Խորհրդանիշը կապված է եղել խաչակրաց արշավանքների և քրիստոնեության ընդունման հետ: Ավելի ուշ Դանիայի մտահղացումից օգտվել են նաև սկանդինավյան մյուս պետությունները: Տարբերությունը միայն ինքնին դրոշների և խաչերի գույների մեջ է:

Եռագույններ

Ֆրանսիայի եռագույնը, որը բաղկացած է կարմիր, կապույտ և սպիտակ գույներից, հորինվել է ֆրանսիական հեղափոխության տարիներին: Ավելի ուշ մյուս պետությունները ևս սկսեցին կիրառել եռագույն դրոշի միտքը: Աշխարհի մեծ մասը գաղութի էին վերածել հենց եվրոպացիները, այդ իսկ պատճառով էլ մեծ տարածում գտան եռագույն դրոշները:

Կարմիր դրոշներ

Աշխարհի որոշ պետություններ ունեն ամբողջական կարմիր դրոշներ, որոնց վրա, որպես կանոն, աստղեր են պատկերված: Նման տեսք է ունեցել նաև ԽՍՀՄ դրոշը, որի վրա մուրճ և մանգաղ է եղել պատկերված, կողքին՝ աստղ: Նման դրոշներն անվանում են հեղափոխական, չնայած որ, օրինակ, Մարոկոյի կամ Թուրքիայի կարմիր դրոշների կարմիր գույնն իսլամի խորհրդանիշ է համարվում:

Կիսալուսնով դրոշներ

Կիսալուսին պատկերված է մի շարք պետությունների դրոշների վրա: Իսլամի այդ խորհրդանիշը կհանդիպեք թյուրքական ժողովուրդների դրոշների վրա, ինչպես նաև այն երկրների, որոնք մի ժամանակ ընդգրկված են եղել Օսմանյան կայսրության կազմում:

Երկուսը մեկում

Որոշ պետությունների դրոշների վրա առկա է մեկ այլ պետության դրոշ: Այդ երկու պետություններին կապում է պատմությունը: Ամենավառ օրինակը Մեծ Բրիտանիայի դրոշն է, որն այսօր կնկատեք 23 այլ դրոշների վրա ևս: Եթե համեմատենք Ավստրալիայի և Նոր Զելանդիայի դրոշները, ապա կտեսնենք, որ տարբերությունը միայն աստղերի գույնի մեջ է: Բանն այն է, որ Անգլիան նախկինում ամեն կերպ փորձում էր տարբեր պետություններ գրավել և այդ հարցում հաջողություններ էր գրանցում՝ երկրներն իր գաղութների վերածելով:

Միանման գույներ

Սալվադորը, Նիկարագուան, Լատիննական Ամերիկան և Հոնդուրասն ունեն նմանատիպ դրոշներ, քանի որ դրանց գույները նույնանում են՝ կապույտ, սպիտակ և նորից կապույտ: Նույնը կարելի է ասել նաև Կոլումբիայի, Վենեսուելայի և Էկվադորի մասին: Այս պետությունների դրոշները կազմված են հորիզոնական տեղաբաշխված դեղին, կապույտ և կարմիր գծերից: Նակինում այս բոլոր պետությունները եղել են մեկ միասնական պետության կազմում: Առաջին երեքը Կենտրոնական Ամերիկայում էին ընդգրկված, երկրորդ եռյակը՝ Մեծ Կոլումբիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել