《Հանրային վերահսկողության կենտրոն》 ՀԿ -ն հարցում էր ուղարկել` պարզելու, թե վարչապետի կողմից բաժանված բժշկական դիմակները ինչ միջոցներով և որքանով են գնվել: Ի պատասխան աշխատակազմից հայտնել են, որ Երևանի վարչական շրջաններ շրջայցի ընթացքում բաժանվել է 200-300 դիմակ` յուրաքանչյուրը 60 դրամ արժողությամբ, ձեռք են բերվել վարչապետի աշխատակազմի միջոցներով, արտադրողն էլ ` 《Տավուշ տեքստիլին》է:
Երկրի իրական խնդիրները թողած վարչապետի պաշտոնը խայտառակող անձը զբաղված է պետական միջոցներով ցածրորակ շոուներ անելով: Բացի սեփական անձի մասին հիշեցնելուց` Ինչ իմաստ ունի շատ ավելի մեծ ֆինանսական միջոցներ վատնելով` անվտանգության աշխատակիցների հսկա խմբով և ուղղեկցող մեքենաներով գնալ` մի քանի հարյուր դիմակ բաժանելու: Ավելին` հետո էլ նախարարներին ուղարկել շոուի երկրորդ փուլ անելու: Իհարկե իմաստ չունի:
Միգուցե Նիկոլը մտածում է, որ մինչև բոլորը անձամբ իրենից դիմակներ չստանան ` կորոնավիրուսը չի հաղթահարվի և ներդրումներ չեն լինի, դրա համար էլ անձամբ է բաժանում: Գուցե:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել