Իրոք ցավում եմ, որ շատերի քաղաքական ապագան այսօր ընդհատվեց մեկ մարդու իրավական մանիպուլյացիայի պատճառով։

Ես որևէ կասկած չունեմ, որ Էդմոն Մարուքյանը լավ իրաբան է, և նա շատ լավ է պատկերացնում իր քայլերի իրավական և քաղաքական հետևանքները։ Ես որևէ կասկած չունեմ, որ նա գեղեցիկ շարադրանքով իր թիմում համոզմունք է հաստատել, որ ճիշտը ՍԴ դիմելն է, բայց ... հետո։ Հետո, երբ, ըստ էության, որևէ բան այս խայտառակ օրենքում փոխել չի լինի։

Ցավում եմ, որ սեփական կարճաժամկետ շահն ընտրելով, Էդմոնն իր հետ խորտակում է շատ ազնիվ և լավ մարդկանց քաղաքական ապագան։

Իմ ճանաչած Էդմոնն իրոք խելացի մարդ է, և ես ցավով եմ հասկանում, որ նա տրվեց քաղաքական էժանագին սադրանքների, ցավում եմ, որ անձնականը գերադասեց պետականի, ցավում եմ, որ վախեցավ ԲՀԿ-ի նման ընտրել լույսը։

Զավեշտ է, բայց իր այս ընտրությամբ նա մերժեց «լուսավոր» լինելու և մեր բազմադարյա պատմության մեջ հենց լուսավոր մնալու իր և իր թիմակիցների հնարավորությունը։

Հ.Գ. Էդմոն, բարեկամս, ինչու՞, ինքդ քեզ հետ հոգում ներդաշնա՞կ ես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել