Politik.am-ը գրում է․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 19-ի իր հերթական լայվում դարձյալ հարձակվեց լրատվամիջոցների վրա՝ հայտարարելով. «Լրատվամիջոցների 99 տոկոսը և լրագրողների 70 տոկոսը նախկին իշխանությունից փող է ստացել, հիմա չկա՝ կատաղած են»:

Այդ ժամանակ սա ընկալվեց որպես ՀՀ վարչապետի հերթական անհասցե մեղադրանք, մինչդեռ երեկ հայտնի դարձավ, որ սա ինքնախոստովանական ցուցմունք էր:

Պարզվում է՝ երբեմնի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակ»-ը տարիներ շարունակ ֆինանսավորվել է այն ժամանակվա իշխանությունների կողմից:

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ շատերի համար սկանդալային բացահայտում արեց՝ ասելով, որ Փաշինյանի շանտաժի հետևանքով երկար տարիներ ֆինասավորել է նրա թերթը: Ինչո՞ւ շատերի, քանի որ լրագրողական շրջանակներն ու խմբագիրները վաղուց գիտեին այս պատմության մասին և բազմիցս բարձրաձայնել են, որ Նիկոլ Փաշինյանի թերթը անհավասար մրցակցային պայմաններում է գտնվում և, ի տարբերություն մյուս թերթի, «Հայկական ժամանակ» թերթի ոչ մի նմուշ տարիներ շարունակ չի վերադարձել խմբագրություն և այդ գործարքի արդյունքում Փաշինյանը միլիոնավոր դրամների եկամուտ է ստացել:

Անշուշտ, Միքայել Մինասյանի արարքը արժանի է հարգանքի, քանի որ ուժեղ մարդուն է բնորոշ սեփական սխալները խոստովանել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Մինասյանը նշում է՝ ինքը միակը չէ, ով «Հայկական ժամանակ»-ի սեփականատերերի շանտաժի հետևանքով տարիներ շարունակ խոշոր գումարներ է մուծվել Փաշինյանների ընտանիքին: Ով հիմա մյուսների խոսելու հերթն է: Քանի որ ըստ օդում կախված լուրերի՝ տարբեր օլիգարխներ, գործարարներ, պաշտոնյաներ ամսական կտրվածքով տարբեր չափի գումարներ են տվել Փաշինյաններին, որպեսզի իրենց մականունները, ընտանիքին, բիզնեսներին վերաբերվող անհիմն լուրեր չհայտնվեն Հայաստանի գործող վարչապետ, նախկին ընդդիմադիր լրագրող Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել