Փաշինյանի կնոջ եղբայրը պատգամավոր է։ Իսկ գիտե՞ք, որ Ալիևի կնոջ քույրն էլ է պատգամավոր, Գանիրա Փաշաևան։

Միքայել Մինասյանի այսօրվա տեսազրույցը վատ նստվածք թողեց իմ մեջ՝ Մինասյանը բարձրաձայնեց այն, ինչի մասին ես փորձում էի լռել։ Գիտե՞ք, թե որքան շատ են օրինակները, որ մենք գալով նմանվում ենք Ադրբեջանին։

Վերջին շրջանում ես անընդհատ փաստում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում մեր հասարակական և քաղաքական կյանքում, ես մշտապես լսել եմ Ադրբեջանի մասին։ Սարսափեցնում է, թե որքան ենք նմանվում...

Եվրոպայի Խորհրդում հաճախ էին կազմակերպվում լսումներ՝ side events, որտեղ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացնում էին իրենց երկրում իշխանական հովանավորությամբ տեղի ունեցող հակաժողովրդավարական քայլերը՝ մարդու իրավունքների ոտնահարումներ, խոսքի ազատության սահմանափակում, Ալիևին քննադատելու համար՝ ձեռբակալություններ, շինցու գործեր, ճնշումներ, կոմպրոմատների հավաքագրում և այլն։ Պատմում էին, թե ինչպիսի դժվարություններով են հասել Ստրասբուրգ, կանխատեսում, թե ինչ է սպասելու նրանց՝ Ադրբեջան վերադառնալուց հետո։

Ականատես եմ եղել նաև, երբ նման քննարկումներից հետո Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչները բարձր տոնայնությամբ վիճում էին այդ ՀԿ ներկայացուցիչների հետ, միջանցքներում գոռում էին նրանց վրա՝ կոչելով նրանց շատ ժամանակ «դուշմանը Ազերբեջան»։ Ամենաակտիվը Եվրոպայի խորհրդի շենքում քաղ.հասարակությանը բացեիբաց ճնշողներից Մեհրիբան Ալիևայի քույրն էր՝ Գանիրա Փաշաևան...

Մենք իրոք մշտապես ընկալվել ենք իբրև գործընկեր-պետություն, մեր արժեհամակարգով և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ պետականորեն որդեգրված մեծ հարգանքով։ Շահեկանորեն ենք տարբերվել։

Այսօր դեռ կարող ենք կանգ առնել և վերադարձնել երկրին մեր պետության համբավը, եթե ոչ՝ վերջնականորեն կդառնանք սուլթանատ։

Image may contain: text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել