Առավոտյան Փաշինյանը հայտնեց (կրկին խախտելով պարետատան կարգը), որ ունենք կորոնավիրուսի 665 նոր դեպք... Այո՛, հարգելի ընկերներ, ունենք 665 նոր դեպք, և այդ դեպքերի աճը խոսում է ՀՀ կառավարության ապիկարության և կամային որոշումներ կայացնել չկարողանալու մասին: Այդ դեպքերը խոսում են Փաշինյանի և Փաշինյանի կառավարության կողմից կատարված հանցագործության մասին` «ԱՅՈ» քարոզարշավի իրականացման նպատակով, պաշտոնական դիրքի չարաշահում և միտումնավոր կերպով ժողովրդի զգոնության թուլացում:

Հա, չմոռանամ ասել... Երեկ տեսանյութ էի հրապարակել, որ քաղաքի ոստիկանության 95%-ը (կարող է նաև 100%-ը) հավաքված էր Արշակունյաց պողոտայում և «հսկում» էր, որ Ծառուկյանի դատի ընթացքում հանկարծ միտինգ չլինի... Ու ոչ մեկի պետքն էլ չէր, որ քաղաքի այլ մասերում մարդիկ առանց դիմակի էին ման գալիս:

Էս ա Փաշինյանի առաջնահերթությունը` լռեցնել ընդդիմադիր դաշտը, ու ջհանդամ, թե երկիրը չի տապալվում... Կարևորը՝ մի 2 կոպեկ ավել պարգևավճար գողանան...

#վարչապետ_հանցագործ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել