Կորոնավիրուսի անվերահսկելի տարածման պայմաններում ընդդիմության նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ իրականացնելով` Նիկոլը գիտակցում էր, որ հազարավոր քաղաքացիներ դուրս են գալու փողոց` առաջացնելով կուտակումներ կամ նույնն է թե` դառնալու են պոտենցիալ վարակակիրներ: Նույնիսկ այդ հանգամանքը չկանգնեցրեց վարչապետի պաշտոնը խայտառակող բռնապետին` ընդդիմության նկատմամբ քաղաքական տեռոր չիրականացնելու: Քանի կոպեկ արժեն դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու վայրկյանը մեկ հնչեցվող իր կոչերը , եթե քաղաքացիներին սադրում է հավաքվել մի տեղ և բախումներ ունենալ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետ` վտանգելով հազարավոր կյանքներ: Վիրուսի` անվերահսկելի տարածման, որպես հետևանք առաջացրած մահերի և երկրում այլակարծության ճնշման համար Նիկոլը պետք է դատվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել