Այսպիսի հակաինստիտուցիոնալ վարքագիծ, որ ցուցաբերում են «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամները, դժվար է պատկերացնել։ Ավագանու անդամները (ոչ աշխատակազմը), հենց ԱՎԱԳԱՆՈՒ անդամներն են բերել կանոնակարգի փոփոխություն, որով նախատեսվում է սահմանափակել ԱՎԱԳԱՆՈՒ անդամների կողմից աշխատակազմին տրվող հարցերի հնարավորությունը։

Եթե գործող տարբերակով ավագանու անդամները ունեին յուրաքանչյուր հերթական նիստին աշխատակազմին հարցեր հղելու հնարավորություն, ապա հիմա այդ հնարավորությունը կրկնակի չափով սահմանափակվում է և հասցվում ՏԱՐԻՆ ընդամենը 4 անգամի։

Այսինքն՝ մեծամասնության ավագանու անդամները գտնում են, որ քաղաքացիներին հուզող հարցերը կարող են ավելի քիչ բարձրաձայնվել այս ձևաչափում, որպեսզի աշխատակազմին շատ անհարմարություններ չպատճառեն։

Հիշեցնեմ, որ ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել