Եկեք մինչև վերջ անկեղծ լինենք, տիկնայք ու պարոնայք, և արձանագրենք, որ եթե Փաշինյան Նիկոլն անգամ մինչև կյանքի վերջին րոպեն զբաղեցնի Հայաստանի վարչապետի պաշտոնը, իր ընտանիքը չի կարողանալու «մարսել» նրա թողած «ժառանգությունը»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Գիտե՞ք ինչու, որովհետև Փաշինյան Նիկոլն անցած երկու տարում հատեց բոլոր կարմիր գծերը՝ տրորելով մարդկանց սրբությունները, կենսագրությունները, արժանապատվությունը: Իսկ նման բաներն անպատասխան չեն մնում, բումերանգի կանոնը վկա: Նիկոլի նետած բումերանգը տասնապատիկ ուժեղ հետ ա վերադառնալու իր ու իր ընտանիքի վրա, ու չկա մի մարդ կամ ուժ, որ կարողանա բռնել էդ բումերանգը հետ նետողների ձեռքը, քանի որ Փաշինյան Նիկոլն ամեն ինչ արել ա դրան «արժանանալու» համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել