Ասում է երկու տարին բավարար ժամանակ է, որ ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն: Երկու տարին նաև բավարար ժամանակ էր, որ դու քեզ զգայիր վարչապետի պաշտոնում, ոչ թե մնայիր 《Հայկական ժամանակի》 խմբագրի հոգեվիճակում, բայց դու մնացիր Նիկոլ` խայտառակելով մեր երկիրը: Հիմա էլ շարունակում ես երկիրը ղեկավարել, ինչպես քո թերթն ես ղեկավարում միայն մեկ տարբերությամբ` հոդված գրելու պատասխանատվությունը այնքան մեծ չէ, որքան որոշում կայացնելը և դրա համար էլ կարևորագույն կառույցների ղեկավարներ են ազատվում և նշանակվում այն հաճախականությամբ, որով գրում ես թերթիդ հոդվածները: Դրա համար էլ ժամը մեկ գրառումներ ես անում ֆեյսբուքյան էջիդ, հետո ջնջում` ինչպես ՀԺ կայքից ջնջել ես 《նպատակին հասած》 հոդվածները, օրը մի բան ես ասում, հետո հերքում ասածդ` ինչպես քո ՀԺ-ում է արվում:
Որքան էլ ուզենաս ուժային կառույցները սարքել անձնական շահերի համար օգտագործման գործիք ` ձախողվելու ես, քանի որ դրանով արագացնում ես քաղաքական ինքնաոչնչացումդ: Ընդդիմության լիդերների ձերբակալություններից հետո կհամոզվես:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել