Med.news.am-ը գրում է․

Շոգ եղանակին մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներն անհրաժեշտ է փոխել յուրաքանրյուր 20-30 րոպեն մեկ: Այսպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի մեծահասակ բնակչությանը առաջնային բժշկա-սանիտարական օգնության հարցերով արտահաստիքային մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը, փոխանցում է rg.ru-ն:

«Չնայած վիրուսի շրջանառության դանդաղմանը, վարակվելու վտանգը դեռեւս շարունակում է լուրջ մնալ»,- «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությանն ասել է մասնագետը:

Նրա խոսքով՝ +28-30 աստիճանի դեպքում դիմակի տակ դեմքը քրտնելու է, իսկ խոնավությունը խախտում է դիմակի պաշտպանական շերտը: Ավելին՝ մասնագետը խորհուրդ տվեց հրաժարվել հիմա տարածված մուգ գույների դիմակներ կրելուց, քանի որ դրանք կլանում են արեւի ճառագայթները եւ գերտաքացման վտանգ առաջացնում: Ցանկալի է ընտրություն կատարել ստանդարտ բժշկական դիմակների կամ բամբակից ու թանզիֆից արտադրանքների օգտին, որոնք կարող են զսպել թքի պոտնեցիալ վտանգավոր մասնիկները, եւ թույլ կտան նորմալ շնչել:

Մասնագետը նշել է, որ դիմակը փոխելիս կարելի է դեմքը մաքրել հակաբակտերիային անձեռոցիկով: Ընդ որում՝ կարեւոր է դեմքը չմաքրել ձեռքերով կամ հագուստի մասով: Մաշկաբանները խորհուրդ են տալիս դիմակը կրելուց հետո օրը մեկ անգամ դեմքը մաքրել քլորհեքսիդինով կամ միրամիստինով՝ մաշկային գրգռվածության կանխարգելման համար, հատկապես եթե արդեն բորբոքային պրոցեսներ կան:

Տյաժելնիկովը նաեւ նշել է, որ շոգ եղանակին ավելի լավ է մնալ տանը, առանց կարիքի չգնալ մարդկանց կուտակումների վայրեր, որտեղ անհնար է սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաեւ պարբերաբար օդափոխել սենյակները եւ ավելի շատ ջուր խմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել