Ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը բրիտանական Սասսեքսի դքսությունում գտնվող իր առաձնատանը էլեկտրական սղոցով աշխատելիս վնասել է գլուխը: Բարեբախտաբար,  ճակատագրական վնասվածք չի հասցրել ինքն իրեն, գրում է Daily Mail-ը: Միջադեպի մասին հոլիվուդյան դերասանուհին պատմել է Ավստրալիայի նախկին վարչապետ  Ջուլիա Հիլարդին:

«Ես հասկանում  եմ, որ սարսափելի է հնչում՝  վնասվածք ստանալ էլեկտրական սղոցով, բայց ես լավ եմ, ոչ մի լուրջ  բան չկա, միայն թեթև քերծվածք՝ գլխիս»,- գրել է նա:

Նրա խոսքերով՝ կարանտինում կյանքը շատ աղքատիկ է ու անհետաքրքիր: Կինոյում դադար է վերցրել, որպեսզի օգնի իր 4 տղաներից մեկին ավարտական քննությունները հանձնելու գործում:

Նշենք, որ Քեյթ Բլանշետը երկու անգամ «Օսկար» է նվաճել, BAFTA-ի և «Ոսկե  գլուբուսի» եռակի և ԱՄՆ դերասանների Գիլդիայի երկակի դափնեկիր է: Նկարահանվել է «Ավատար», «Մատանիների տիրակալը», «Սկանդալային օրագիր» և այլ ֆիլմերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել