Նիկոլի վարչապետության 2 տարում 3 ԱԱԾ տնօրեն և ոստիկանության 3 պետ է փոխվել, նույն ժամանակահատվածում պաշտոնական վարկածով ինքնասպան են եղել նշված կառույցների մեկական նախկին ղեկավարներ: Վերջին մի քանի օրերին փոխվեցին նաև ՊԵԿ նախագահը և գլխավոր շտաբի պետը: Բանակում չծառայած և պետական մարմինների` ուժայինների մասով առավել ևս, վատ պատկերացում ունեցող վարչապետը չի կարողանում հասկանալ, որ խնդիրն իր մեջ է, որ նշված կառույցները հնարավոր չէ որպես մահակ անսպառ օգտագործել ընդդիմության դեմ, որ այդ կառույցները ժամանակին էլ իր դեմ են օգտագործել ու ինքն եկել է իշխանության, այդ կառույցների աշխատակիցները հասկանում են, որ վաղը ուրիշն է լինելու երկրի ղեկավար ու իրենց պատժի: Սեփական վարկանիշի փլուզման պայմաններում թուլացնելով երկրի անվտանգությունն ապահովող կարևորագույն կառույցներին` Նիկոլը շարունակում է կամակատարների փնտրտուքը` ընդդիմությանն ուժով լռեցնելու հույսով: Որքանով կամակատարի դեր կստանձնեն նորանշանակ ղեկավարները` կերևա առաջիկա օրերին, երբ Նիկոլը կտա ինքնաոչնչացման վճռական փուլի մեկնարկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել