Առողջապահության նախարարը կորոնավիրուսի տարածման նախաշեմին պարալիզացրեց ՁԻԱՀ կենտրոնի աշխատանքը, որի պատճառով տասնյակ բժիշկներ դուրս եկան կենտրոնից: Գնացեք խնդրեք , պայմանավորվեք թող վերադառնան իրենց աշխատանքին, որ կորոնավիրուսով հիվանդները տներում մահանալու փոխարեն տեղ ու բուժող ունենան, գնան բուժվեն: Քայլարած իշխանություններ դուք խաղում եք մարդկանց կյանքերի հետ, ձեր անձնական շահերը առաջ տանելու ժամանակը չէ: Ես ու վստահ եմ շատերը թքած ունեն, թե Թորոսյան Արսենը ում որտեղ է ուզում տնօրեն նշանակել կամ ազատել` ՁԻԱՀ կենտրոնի նախկին աշխատակիցներին վերադարձրեք իրենց բնականոն աշխատանքին` այսօր ամեն մի բժշկից մարդկային կյանքեր են կախված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել